Պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը մարտական հերթապահության իրականացման և զորքերի ծառայության ապահովման բնականոն աշխատանքի համար իրականացնում են մշտական միջոցառումներ: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՊՆ-ի աշխատանքները պետք է լինեն լիարժեք և որևէ բան չի կարող խոչընդոտել դրանց իրականացմանը: Հետևաբար հորդորում ենք զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին զերծ մնալ ՊՆ վարչական համալիրի շրջակա փողոցների արգելափակումից, ինչպես նան ՊՆ համարանիշներով մեքենաների շարժը խոչընդոտելուց: Ցանկացած նման փորձ խստագույնս կանխվելու է: