Արարատ-Երևան ավտոճանապարհին` բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների ավտոերթը լուսաբանելիս, քաղաքացիական հագուստով անձը հարվածեց «Ազատություն» ռ/կ-ի լրագրող Արուս Հակոբյանի գլխին, նրա ձեռքից փորձեց խլել տեսախցիկը, սակայն լրագրողը թույլ չտվեց: 

Նա ուղիղ եթերում լուսաբանում էր, թե ինչպես է ոստիկանությունը փակել ավտոերթ իրականացնող արարատցիների ճանապարհը, նրանք Արարատից շարժվում էին Երևան՝ միանալու Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցույցին:

Ոստիկանին ուղղված լրագրողի հարցին, թե ինչո՞ւ ոչինչ չեն ձեռնարկում, երբ հարվածում են քաղաքացուն, ոստիկանը միայն ասաց․«Այն կողմ գնա»:

Ըստ «Ազատություն»  ռ/կ-ի տեղեկությունների` լրագրող Արուս Հակոբյանին հարվածներ հասցրած անձը «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության տնօրեն Արթուր Ղազարյանն է: