Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, ով «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդներից է, այսօր Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննությունից հետո ձերբակալվել է, փոխանցում են Aysor.am-ի աղբյուրները։

Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է անօրինական հավաքներ անցկացնելու և դրանց մասնակցելու կասկածանքով։

Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։