Քիչ առաջ տեղի ունեցավ և շատ արագ ավարտվեց Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպումը, որը անց էր կացվում լրագրողների ներկայությամբ:

Սերժ Սարգսյանը նախ նշեց, թե ինչ է նշանակում լրագրողների ներկայությամբ: Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կա օրակարգային մեկ հարց՝ քննարկել Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը:

Ի պատասխան Սերժ Սարգսյանն ասաց. «Դա բանակցություն, երկխոսություն չէ, ուլտիմատում, շանտաժ է պետությունը: Չեք գիտակցում պատասխանտվության աստիճանը և դասեր չեք քաղել Մարտի 1-ից»:

Նիկոլ Փաշինյանը ասաց. «Պարոն Սարգսյան որևէ մեկը չի համաձարկվել մեզ հետ սպառնալիքների տոնով խոսել: Դուք չեք պատկերացնում հանրապետությունում իրավիճակը, ինչն այնպիսին չէ ինչպիսին 10 օր առաջ էր: Դուք ՀՀ-ում չունեք այն իշխանությունը, որը Ձեզ զեկուցում են: ՀՀ-ում իշխանությունը անցել է ժողովրդի ձեռքը»:

Սերժ Սարգսյան. «Ժողովրդի անունից չի կարող խոսել 7-8 տոկոս ստացած խմբակցությունը իրավունք չունի խոսելու, և ես այլևս ցանկություն չունեմ շարունակելու խոսակցությունը: Եթե դուք չեք ցանկանում կատարել պետության օրինական պահանջը, ցտեսություն»:

Նիկոլ Փաշինյան. «Ցտեսություն»: