Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է անհապաղ ազատ արձակել Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին:

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ Պաշտպանն անձամբ կապի մեջ է Ստեփան Գրիգորյանի որդու հետ, ոստիկանության բաժնում նրան այցելել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները: