Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն ազատ է արձակվել Ոստիկանության Մաշտոցի բաժնից: Այդ մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջը։

Օմբուդսմեն Արման Թաթոյանը Ստեփան Գրիգորյանին անհապաղ ազատ արձակելու պահանջ էր ներկայացրել։