Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանը Սևանում է, քանի որ, երբ փաստաբանները գնացել են այնտեղ, պարզվել է, որ Փաշինյանն այնտեղ չէ։

Այս մասին հայտնում է Նիկոլայ Բաղդասարյանը և հավելում, որ դիմելու է Կարմիր խաչին ու պայմանավորվել է հանդիպման մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության հետ՝ պարզելու Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը:

Հիշեցնենք, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի տեղը երեկվանից անհայտ է։

Նրան բերման ենթարկելուց հետո մինչ այս պահը չի հայտնվում, թե որտեղ է պահվում պատգամավորը։