Քիչ առաջ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստանի վարչապետի պաշտոնը թողնելու մասին։ Այս առիթով Հայաստանի բնակչությունը ցնծություն մեջ է ինչպես Երևանում, այնպես էլ Հանրապետության մարզերում և գյուղերում ժողովրդական տոնախմբություն  է: Ավտոերթը չի դադարում: Մարդիկ վանկարկում են հաղթանակ: 

Համաժողովրդական տոնախմբություն է տիրում փողոցներում: Սերժ Սարգսյանի  այդքան սպասված հրաժարականի  մասին լուրը կայծակնային արագությամբ տարածվեց, փողոցներով երթևեկող ավտոմեքենաները ձայնային ազդանշաններով ողջունում են միմյանց, անցորդները` մեծ ու փոքր, գրկախառնվում ու համբուրվում են:

 

Լուրը մեծ արագությամբ լտարածվեց նաև միջազգային լրատվամիջոցներով:

Հանրապետության հրապարակում հավաքված ժողովուրդը սպասում է Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին: