ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ հորդորելով գնալ երկխոսության ճանապարհով: ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նոյերթի հայտարարության մեջ ասվում է.

«Առաջիկա օրերը պատմական հնարավորություն են Հայաստանի ժողովրդի և նրա կողմից ընտրված առաջնորդների համար, քանի որ նրանք սկսում են նոր կառավարություն ձևավորելու գործընթացը»,- նշել է Նոյերթը:

 

Նա կոչ է արել բոլոր կողմերին կառուցողական դիրքորոշում դրսևորել Հայաստանի Սահմանադրության շրջանակներում:

«Ակնկալում ենք սերտորեն համագործակցել նոր կառավարության հետ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների շրջանակում:

Որպես Հայաստանի բարեկամ ու գործընկեր՝ մենք հորդորում ենք հայ ժողովրդին գնալ երկխոսության՝ իրենց ինքնիշխան ապագան ժողովրդավարական և խաղաղ ճանապարհով ձևավորելու նպատակով»,- ասվում է պետդեպի խոսնակի հայտարարության մեջ: