Ռուսաստանը նախկինի պես Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն այդ երկրի ներքին գործն է համարում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք նախկինի պես կարծում ենք, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն այդ երկրի ներքին գործերն են և հույս ունենք, որ մեր հայ ընկերները կկարողանան լուծել իրավիճակն ու կոնսենսուսային որոշում կայացնել մոտակա ժամանակներում»,- ասել է Պեսկովը:

«Մենք շարունակում ենք շատ ուշադիր հետևել այդ իրավիճակին»,- նշել է նա: