Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Հանրապետության հրապարակում հավաքի մասնակիցներին տեղեկացրեց, որ 2 ժամով հեռանում է, քանի որ մի քանի կարևոր հանդիպումներ ունի:

Փաշինյանն արդեն հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ, իսկ այս պահին հանդիպման է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ դեսպանը հանդիպել է նաև վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ։