Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ապրիլի 26-ի երեկոյան ժամանել Է Վաշինգտոն, որտեղ բանակացություններ կվարի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այդ մասին հայտնել Է DPA գործակալությունը:

Նրա տվյալներով՝ Գերմանիայի կառավարության ղեկավարի այցը կետեւի մեկ օրից պակաս, բուն բանակցությունները կշարունակվեն երկուսուկես ժամ:

 

Ուշադրության կենտրոնում կլինեն Իրանի հետ միջուկային գործարքի ապագան, համագործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում, ինչպես նաեւ առեւտրական խնդիրները Եվրամիության եւ ԱՄՆ-ի հարաբերություններում: Սա կլինի 2017 թվականի մարտից ի վեր Մերկելի երկրորդ ուղեւորությունը Վաշինգտոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: