Երևանի քաղաքապետարանում ապրիլի 27-ին մեկնարկեց  ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստը` առանց «Ելք» խմբակցության:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ նիստին մասնակցում է ավագանու 48 անդամ: «Քվորում ունենք,  օրակարգի նախագծում ընդգրկված է 6 հարց»,-ասաց նա:

 

Երևանի ավագանու նիստն այսօր առաջին անգամ անցկացվում է դռնփակ:

Նիստերի դահլիճ 15 րոպեով թույլատրվում է մտնել միայն օպերատորներին և լուսանկարիչներին: Լրագրողների աշխատանքիհամար քաղաքապետարանում հարմարավետ պայմաններ են ստեղծվել` մեծ էկրաններով, որտեղից երևում է դահլիճնամբողջությամբ: Դահլիճում գործում է բարձրակարգ ինտերնետային կապ: