ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների ապրիլի 26-ի ամփոփագիրը։

ԼՈՒՐԵՐ.com-ը ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկացավ, որ ապրիլի 26-ին, ժամը 18.30-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սիլիկյան թաղամասի 10-րդ փողոցի թիվ 32/Ա հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 3-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

 

Ապրիլի 26-ին, ժամը 5.30-ին, անհայտ մակնիշի մոտոցիկլետը Երևանի Նորագավիթի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի թիվ 14/1 հասցեի մոտ կողաշրջվել է:
Վարորդը շտապօգնության խմբի կողմից ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 26-ին, ժամը 10.00-ին, «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 76 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Ապրիլի 26-ին, ժամը 17.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի թիվ 22 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Ապրիլի 26-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի սկզբնամասում «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Ապրիլի 26-ին, ժամը 17.40-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզում` Շահումյան-Դաշտ ճանապարհի 1-ին կմ-ին, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատարի սյանը և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Ապրիլի 26-ին, ժամը 20.45-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Փարաքար գյուղի Երևանյան և Թամանցիների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Ապրիլի 26-ին, ժամը 9.00-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Ապրիլի 27-ին, ժամը 1.50-ի սահմաններում, «Շևրոլետ» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Մ.Խորենացու և Պ.Սևակի փողոցների խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը. վարորդը տեղում ստանալով բուժօգնություն` հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն:

 

Ապրիլի 26-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Գյումրիի Երևանյան խճուղու թիվ 91 հասցեի դիմաց իրար են բախվել «ԿամԱԶ», «ԲՄՎ 520» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶել»-ի 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Ապրիլի 26-ին, ժամը 16.30-ին, Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհի 44-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: