«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Չնայած Հայաստանում իշխանափոխությունը փաստացի տեղի է ունեցել, սակայն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը որոշել է չնահանջել եւ ճնշել իր ենթականերին: Պատճառն այն է, որ այս օրերին նախարարության աշխատողների մի մասն օնլայն, իսկ մի մասն էլ ֆիզիկապես հետեւում է հանրապետությունում տեղի ունեցող հանրահավաքներին:

 

Սա Արտեմ Ասատրյանի սրտով չէ եւ պահանջել է կիլոմետրով հեռու մնալ հանրահավաքներից:

Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Ասատրյանը նույնը հրահանգել է նախարարության մարզերի տարածքային աշխատողների հետ կապված:

Երեւի ոմանք որոշել են Ասատրյանի հետ չար կատակ անել եւ հավաստիացնել, որ ՀՀԿ-ն մնալու է իշխանության ղեկին, իսկ ինքն էլ նախարար, ուստի որոշել է բոլորին ճնշել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում