ԻՄԷՔՍ Գրուպ ՍՊԸ-ից հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Հարգելի՜ համաքաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ հանրությանը անհայտ մի շարք լրատվական կայքեր ու կեղծ էջեր (VEnews , politik.am, newstime.am ...), օգտվելով վերջին շրջանի քաղաքական խառը իրավիճակից, անիրավական, անհիմն և զրպարտիչ լուրեր են տարածել՝ վարկաբեկելով ԻՄԷՔՍ Գրուպ ընկերության բարի համբավն ու հեղինակությունը:

Հայտարարում ենք, որ տարածված լուրերը զուրկ են ճշմարտացի ու տրամաբանական հիմքից, և զրպարտության համար լրատվականները կենթարկվեն պատասխանատվության ՀՀ օրենքի ողջ ուժով և խստությամբ:

Կո՜չ ենք անում բոլոր մեր համաքաղաքացիներին չվստահել այս ինֆորմացիոն պատերազմի շրջանում ծագած ոչ հավաստի աղբյուրների տարածած անվստահելի ու անհիմն լուրերին և լինել զգոն»: