Մոսկվայից Գյումրի ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում՝ սրահում ծխող ուղևորի պատճառով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

ՌԴ Ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկի խոսքով՝ վարչական արձանագրություն է կազմվել 1974 թվականի ծնված ուղևորի նկատմամբ, որը սրահում ծխել է:

Օդանավն արտակարգ վայրէջք է կատարել, անձնակազմի ղեկավարը օգնության է դիմել տրանսպորտային ոստիկանության աշխատակիցներին: