Ազգային ժողովում այսօր կայացավ «Ծառուկյան» խմբակցության հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ։ Բանակցությունները կայացան փակ դռների հետևում, որին հետևելու հնարավորություն չունեին լրագրողները;

Հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ասաց, որ ներքին աշխատանքային բովանդակություն ունեցող հարցեր են քննարկել, որի մասին փուլային կներկայացնեն․ «Խմբակցությունը քվեարկելու է մեկ մարդու նման, վստահաբար բոլորիդ տեղեկցնում եմ»,-ասաց նա։

«Առհասարակ, «Ծառուկյան» խմբակցությունը վարչապետի ընտրությանը մասնակցելու է 31 հոգով և միասնական»,-ասաց նա՝ նշելով, որ անկախ հանգամանքից՝ Ծառուկյանը կմասնացկի քվեարկությանը թե ոչ, խմբակցությունն ունի նրա պատասխանը. «Ծառուկյանի որոշումն այստեղ է»,-ասաց էնֆիաջյանը: