Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք Ազգային ժողովում մեկնարկել էր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱԺ Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության հետ։ Հանդիպումը տեւեց 1 ժամ:

ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բանակցությունների ընթացքում հակադրություններ չեն եղել, պարզապես քննարկում է եղել. «Մենք այսօր բոլորս հասկանում ենք, որ կա անհրաժեշտություն քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու և մենք ունենք ընդհանուր պատկերացում, թե ինչպես է հնարավոր այդ ճգնաժամը հանգուցալուծել: Մտքեր փոխանակեցինք մոտեցումների, փիլիսոփայության շուրջ, որ պետք է աշխատանքային համերաշխություն ստեղծենք»,- ասաց նա:

 

Նա ընդգծեց, որ այս ընթացքում կոալիցիոն համագործակցության հարց չի քննարկվել:

Պայմանավորվածություններ, շահեր չի՞ ներկայացրել ՀՅԴ-ն, հարցին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց.

«Սա մաքուր քաղաքական խոսակցութուն է եղել իրավիճակի գնահատման և հաղթահարման ուղղությամբ»: 

Փաշինյանի խոսքով՝ հետագա սցենարը կախված է վաղվանից: