«Ժամանակ» թերթը գրել է.

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում ակտիվացել է Ազգային անվտանգության նախկին նախարար Կառլոս Պետրոսյանը: Վերջինս դեռևս նախորդ տարվա ամռանը հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել իշխանափոխության հետ կապված հարցեր: Պետրոսյանը հույս ունի, որ ինքը կարող է կրկին զբաղեցնել Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը, որովհետև իր պատկերացմամբ՝ որոշակիորեն նպաստել է իշխանափոխությանը: Հիշեցնենք, որ Կառլոս Պետրոսյանը ԱԱ նախարարի պաշտոնից ազատվել է 2004թ. նոյեմբերին, երբ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը պարզեց, որ Պետրոսյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում։