Այսօր՝ մայիսի 1-ին, Ազգային ժողովի պատգամավորները վարչապետ են ընտրելու: Հատուկ նիստը սկսվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հարություն Կարապողոսյանի ծննդյան օրվա շնորհավորանքով:

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նախքան նիստի մեկնարկը շնորհավորեց Կարապողոսյանին՝ ծննդյան տոնի կապակցությամբ, պատգամավորները ծափահարություններով շնորհավորեցին իրենց գործընկերոջը:

 

Նշենք, որ պատգամավորը, ով հանրությանն առավել հայտնի է «Սնխչի Հարութ» մականունով, դարձավ 63 տարեկան: