Արդեն շուրջ կես ժամ է՝ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը արգելափակված է: Հանրապետության հրապարակ կայարանում քաղաքացիները փակել են մետրոյի ճանապարհը, որի պատճառով ամբողջ ուղղությունը փակված է, ժողովրդին կայարաններից դուրս բերեցին:

Մետրոյի Գործարանային կայարանում ոստիկանները քաղաքացիներին դուրս ուղղորդեցին, ինչին հաջորդեց ժողովրդի զայրույթը, նրանցից շատերը պահանջեցին ժետոնի համար իրենց վճարած 100 դրամները: Շատերը պահանջում էին հենց միայն նրա համար, որ մետրոյի աշխատակիցները ևս ստիպված լինեն թողնել աշխատանքը և միանալ ցուցարարներին: