Քիչ առաջ Երեւանի մետրոպոլիտենի անձնակազմը գործադուլ հայտարարեց ու միացավ բողոքի ակցիային: 

Հիշեցնենք, որ Մետրոյի աշխատանքը կաթվածահար էր դեռ վաղ առավոտից. Մետրոյի Գործարանային կայարանում ոստիկանները քաղաքացիներին դուրս ուղղորդեցին, ինչին հաջորդեց ժողովրդի զայրույթը, նրանցից շատերը պահանջեցին ժետոնի համար իրենց վճարած 100 դրամները: Շատերը պահանջում էին հենց միայն նրա համար, որ մետրոյի աշխատակիցները ևս ստիպված լինեն թողնել աշխատանքը և միանալ ցուցարարներին: