Ամուլսարում նախատեսվող հանքի շինարարական աշխատանքները դադարեցվել են, քանի որ աշխատակիցները ևս միացել են Հայաստանում տեղի ունեցող համատարած գործադուլին և բողոքի ակցիաներին: Այժմ նրանք շարժվում են դեպի Երևան։

Այս մասին հայտնում են Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունից։