Արարատի մարզի Դեղձուտ համայնքի բնակիչները hայտարարել են դասադուլ և գործադուլ և շրջափակել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանի տունը։ 

Ցուցարարները պահանջում են Ալիկ Սարգսյանից՝ միանալ համաժողովրդական շարժմանն, ինչպես նաև բացատրություն տալ, թե ինչու չի քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին:

 

Բնակիչներին Ալիկ Սարգսյանի տան մոտակայքում դիմավորեեցին պատգամավորների կողմնակիցները, ովքեր փորձում էին թույլ չտալ ցուցարարներին` մոտենալ Սարգսյանի տանը: 

Ցուցարարներրին կասեցնել, սակայն, չհաջողվեց,։ 

Նշենք, որ նրանք հայտարարում են, որ նստացույց կանեն այնքան ժամանակ, մինչև պատգամավրը միանա իրենց։