Ազգային Ժողովում ընթանում է ՀՀԿ խմբակցության նիստը, որին մասնակցել է կուսակցության առաջնորդ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը լրագրողներին հայտնեց, որ նիստի աշխատանքները շարունակվում են, որի ավարտից հետո  լրագրողներին տեղեկատվություն կտրամադրվի:

Պատգամավորները քննարկում են ստեղծված ներքաղաքական վիճակից դուրս գալու ուղիները:

 

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, մայիսի 1-ին խորհրդարանում անցկացված հատուկ նիստում վարչապետ չընտրվելուց հետո, համապետական դասադուլի և գործադուլի կոչարեց քաղաքացիներին: Մայիսի 2-ի առավոտյան Հանրապետության ավտոճանապարհները փակ էին: Առավոտից փակ են միջմարզային, ներհամայնքային, մի շարք ճանապարհներ: Փակ է նաև դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը: Զբոսաշրջիկներն ու ուղևորները ճամպրուկներով ճանապարհն անցնում են ոտքով: