«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի քայլը, երբ հակառակ խմբակցության որոշման, կողմ քվեարկեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ՀՀԿ ներսում լուրջ քննարկումների, ոմանց մոտ նախանձի առարկա է դարձել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ական գեներալներն ու եւս մի քանի պատգամավոր բարձրաձայն ափսոսանք են հայտնել, որ իրենք չվարվեցին Ցոլակյանի նման եւ կողմ չքվեարկեցին Փաշինյանին` այդպես հայտնվելով անհարմար վիճակում: Ավելին` Փաշինյանին կողմ քվեարկելու ցանկություն ունեցած պատգամավորները ՀՀԿ վերնախավի մոտ դժգոհել են` ասելով, թե ինչո՞ւ իրենց ստիպեցին ժողովրդի որոշմանը դեմ գնալ ու հասարակության աչքին թշնամի դառնալ, իսկ Ցոլակյանի դեպքում չկարողացան հասնել նրան, որ վերջինս եւս դեմ քվեարկի: Չնայած, ինչպես պնդում են մեր աղբյուրները, Ցոլակյանին ստիպելը, մեղմ ասած, հեշտ չէ: Ավելին` երկար տարիներ բարձր պաշտոն զբաղեցրած Ցոլակյանի դեմ իշխանությունները չունեն կոմպրոմատներ, ինչպես ուրիշների դեպքում»:

 

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: