«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Դեռ նախորդ տարի ՀՀ ՔԿ-ն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կազմում գործող Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը բացահայտել էր պաշտոնատար անձանց կողմից յուրացումների փաստեր: Այս կենտրոնի տնօրենը 19 քաղաքացիների ընդունել է աշխատանքի, սակայն այդ մարդիկ աշխատանքի չեն հաճախել, դպրոցի տնօրենն էլ նրանց անվամբ ձեւակերպել ու ստացել է ընդհանուր առմամբ 46 մլն դրամ:

 

Եւ ահա «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ պայմաններով «աշխատանքի ընդունվածների» մեջ են նախարարության աշխատակիցները: Մանկատանը որպես ծանր երեխաների հետ աշխատող մասնագետ ընդունվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսական վարչության հաշվապահության աշխատակիցներից Գասպար Ռեւազյանը: Որպես մասնագետ մանկատանը «աշխատանքի են ընդունվել» նախարարության վարորդներից մի քանիսը: Այս բոլոր փաստերը բացահայտվել են, չորս հոգի հայտնվել է ամբաստանյալի աթոռին, բայց անձամբ նախարար Ասատրյանը շարունակում է պաշտոնավարել՝ այդպես էլ պատասխանատվություն չկրելով իրեն վերապահված ոլորտում կոռուպցիոն չարաշահումների համար:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: