«Քիչ առաջ ես հանդիպում ունեցա Հանապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: Նա մեր զրույցում վերահաստատեց, որ Հանրապետական խմբակցությունը ժողովրդին կաջակցի վարչապետ ընտրելու հարցում:

Թեև երեկ հայտարարեցին, սակայն կարևոր եմ համարում նաև անձնական հանդիպման ընթացքում այդ դիրքորոշման վերահաստատումը: Արդեն իսկ հավաքված են անհրաժեշտ թվով ստորագրություններ և այս պահին աշխատակազմում արվում են անհրաժեշտ ձևակերպումները: Իմ առաջադրումը փաստացի կարող ենք կայացած փաստ համարել: Մայիսի 8-ին, ժամը 12-ին տեղի է ունեալու վարչապետի ընտրությունները և ես հույս ունեմ, որ դուք կհավաքվեք Հանրապետության հրապարակում և կհետևեք նիստին, որից հետո մենք նորից կհանդիպենք»,- այս մասին քիչ առաջ ուղիղ եթերի միջոցով հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: 

 

Փաշինյանի խոսքով՝ այս ընթացքում էլ պետք է շարունակի կապի մեջ լինել ժողովրդի հետ, քանի որ քաղաքական որևէ հնարավոր փոփոխության պետք է շատ արագ արձագանքել: