«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Գործող կառավարությունը հեռանալուց առաջ որոշել է վերջին վատությունն անել երկրին` հնարավորինս դատարկելով պետական գանձանակը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մի շարք նախարարություններ, օգտվելով ներքաղաքական վերջին ճգնաժամից, հասցրել են անխնա ծախսել տարեկան բյուջեով իրենց հատկացված գումարի առյուծի բաժինը: Որոշ նախարարությունների դեպքում ծախսը գերազանցել է բյուջեով տարեկան նախատեսված գումարի 50-70 տոկոսը: Նրանք անխնա ծախսել են նաեւ արտաբյուջետային միջոցների, պահուստային ֆոնդի գումարը: Մի կողմից իշխանությունը թողնելուց առաջ նախարարները որոշել են վերջին անգամ օգտվել պետական բարիքներից: Եւ բացի այդ` այսպես բավական անհարմար դրության մեջ են դնում ապագա կառավարությանը՝ առանց այն էլ բազմաթիվ խնդիրներին զուգահեռ` վերջինիս ժառանգություն թողնելով գրեթե դատարկ գանձանակ: Հասկանալի է` ՀՀԿ իշխանությունը պատվով պարտվել չգիտի, ուստի հեռանալուց առաջ որոշել է այսկերպ վրեժխնդիր լինել երկրից, ժողովրդից, ապագա կառավարությունից՝ իրենց իշխանությունից հեռացնելու համար: Ինչպես հայտնի ֆիլմում էր ասված. «Նրանք վերցրել են հանրապետության փողերը եւ, հայդե՜, Փարիզ»:

 

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: