Էմիլ Բաբայանը չընտրվեց ՍԴ անդամ:

Ազգային ժողովում րոպեներ առաջ հրապարակվեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները:

 

Ըստ այդմ, ՍԴ անդամի քվեարկությանը մասնակցել է ԱԺ 105 պատգամավորներից 54-ը, որոնցից 51-ն են կողմ քվեարկել Էմիլ Բաբայանի օգտին:

Հիշեցնենք, որ նրան այս պաշտոնում առաջադրել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

ԱԺ նիստի ժամանակ այսօր «Ծառուկյան» եւ ԵԼՔ դաշինքները հայտարարեցին, որ չեն մասնակցելու քվեարկությանը: