«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեթեւ ձեռքով , «Ձեւավորում» ՓԲԸ-ն մենաշնորհային դիրքերում է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` փողոցների ձեւավորման, գեղարվեստական կոմպոզիցիաների համար քաղաքապետարանի հայտարարած մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացնում ուրիշ ընկերություններ` առաջարկելով բավական ցածր գին: Սակայն քաղաքապետարանը, միեւնույն է, հաղթող է ճանաչում «Ձեւավորում» ՍՊԸ-ին, եւ սա այն դեպքում, երբ այն շատ ավելի մեծ գումարներ է պահանջում ծառայությունների դիմաց: Նման մի մրցույթի արդյունքում տուժել է «Ֆիոնա Ֆլորա» ընկերությունը: Գեղարվեստական կոմպոզիցիաների ձեռքբերման նպատակով անցկացված մրցույթին այս ընկերության գնային առաջարկը կազմել է 6 մլն 40 հազար 650 դրամ: Քաղաքապետարանը մերժել է «Ֆիոնա Ֆլորա»-ին` պատճառաբանելով, թե «թանկ է», բայց հաղթող է ճանաչել «Ձեւավորում» ՓԲԸ-ին, որն իր ծառայություններն առաջարկել է 7 մլն 975 հազար դրամով, այսինքն՝ բավական թանկ: Երեւի այստեղ «ատկատի» փողերը լավ են ապահովում, դրա համար էլ Մարգարյանի անփոխարինելի գործընկերն են:

 

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: