Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանը քիչ առաջ աշխատանքից ազատման մասին դիմում է ներկայացրել: Այս մասին մայիսի 5-ին դպրոցում տեղի ունեցած ժողովի ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ երեկվանից դպրոցում դասադուլ է, քաղաքացիները պահանջում էին տնօրենի հրաժարականը և պնդում, թե նա անցել է պատժիչ գործողությունների այն ուսուցիչների նկատմամբ, ովքեր մասնակցել են գործադուլին և հավաքներին:

 

Նրանց խոսքով՝ դպրոցի տնօրեն Ազիզյանը Սերժ Սարգսյանի համակուրսեցին է, ով 2013 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ ԿՐԱԿՈՏ ԵՐԻՏԱՍԱՐԴ անվանեց իր համակուրսեցուն: