ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ Հովհաննես Նիկողոսյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից' իր դիմումի համաձայն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, Կարեն Կարապետյանի մեկ այլ որոշմամբ Արմեն Գիչյանն ազատվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի (ղեկավար) պաշտոնից' իր դիմումի համաձայն, իսկ Ստեփան Քարտաշյանը՝ ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնից։