Երեկ՝ մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: 

Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 167-րդ կմ հատվածում բախվել են 28-ամյա Հրահատ Գևորգյանի վարած «Volvo» մակնիշի 086 ԼՍ 67 համարանիշի և «Mitsubishi Grandis» մակնիշի 34 FP 263 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, «Mitsubishi Grandis»-ից 2 հոգի՝ 20-ամյա Պարգև Իսպիրյանն ու 50-ամյա Սամվել Ղազարյանը, բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են՝ մեկը Սիսիանի զինվորական հոսպիտալ, մյուսը՝ Վայքի բժշկական կենտրոն:

shamshyan.com-ի տեղեկություններով՝ վիրավորներից Պ. Իսպիրյանը ժամկետային զինծառայող է, իսկ վարորդներից Հ. Գևորգյանը աշխատում է «Սպայկա» ընկերությունում:

Ոստիկանությունը պարզում է «Mitsubishi Grandis»-ի վարորդի ինքնությունը: