«Հրապարակ» թերթը գրում է. 

«Շատերն են միտինգների ընթացքում նկատել, թե ինչ նուրբ հուզական փոխըմբռնում կա Նիկոլ Փաշինյանի և հմուտ «ցույցացրիչ», Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի միջև։ Մանավանդ, երբ Նիկոլի ձեռքը՝ փշալարն «անցնելու» ժամանակ, արնոտվել-վիրավորվել էր, Օսիպյանը ոստիկանության «հրեշտակներին» էր օգնության կանչում։

 

Բանն այն է, որ դեռ վաղուց Օսիպյանն ու Նիկոլը նույն ֆիտնես-ակումբում են պարապում, խոսում-զրուցում «գազեթից-բանից, անցնող-դարձողից», ու երբ Օսիպյանն ասում էր՝ «կարծում էի՝ Նիկոլի հետ հեշտ կլինի աշխատել, բայց պարզվեց՝ ոչ», իրենց այս «համատեղ անցյալը» նկատի ուներ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: