Ազգային ժողովի հատուկ նիստում այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 12:00-ին կքննարկվի Հայաստանի վարչապետի ընտրության հարցը։ 

ԱԺ ՀՀԿ ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ ՀՀԿ-ն կօժանդակի  Ազգային ժողովի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին, հետևաբար, կարելի է ասել, որ այսօր Հայաստանը կունենա վարչապետ, որի պաշտոնը թափուր է մնացել Սերժ Սարգյսանի հրաժարականի օրվանից՝ ապրիլի 23-ից:

 

Նշենք, որ, ըստ Սահմանադրության՝ վարչապետն ընտրվում է ձայների մեծամասնությամբ և Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու համար անհրաժեշտ է 53 ձայն:

Հիշեցնենք, որ երեկ Գործադիր մարմնի նիստ էր հրավիրվել Սերժ Սարգսյանի նախագահությամբ, որի ժամանակ էլ հստակեցվել են, թե որ հանրապետականներն են ձայն տալու Նիկոլ Փաշինյանին:

Փաշինյանի օգտին քվեարկելու են ՀՀԿ-ական գործարարները: