Րոպեներ առաջ Ազգային ժողովի նիստերի դահլիճ մտավ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորների հետ միասին:

Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը նշեց, որ մտնում է նիստերի դահլիճ աշխատանքային տրամադրությամբ և վարչապետի պաշտոնում իր առաջին անելիքը լինելու է սահմանային իրադրությանը ծանոթանալը: