ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն իր ելույթը սկսեց՝ ցույց տալով Հանրապետության հրապարակում հավաքված մարդկանց լուսանկարը՝ ասելով, թե սա Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է:

«Սա մի փոքր հատվածն է այն մարդկանց, ովքեր Աշոցքից մինչև Մեղրի, Բուենոս Այրեսից, Լոս Անջելեսից մինչև Տոկիո՝ ոտքի կանգնեցին մերժելու հինը և վերահաստատելու նոր կյանքով և նոր Հայաստանում ապրելու իրենց իրավունքը»,- իր ելույթում ընդգծեց նա:

Այնուհետև Միրզոյանը ցույց տվեց Փաշինյանի նկարով պատստառը և հավելեց. «Սա այդ ժողովրդի վարչապետն է երեկ, երեկ չէ առաջին օրը, այսօր, վաղը: Հայաստանի Հանրապետության խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին, անհատ պատգամավորներին առաջարկում եմ արձանագրել այս փաստը, չդիստանցավորվել նոր իրողություններից, դուրս չմնալ զարթոնքից և մաս կազմել այս զարթոնքին, կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյան վարչապետի օգտին և արձանագրել ողջ ժողովրդի շարժման հաղթանակը»,- նշեց Միրզոյանը: