Երևանի ավագանու դեռևս 2013 թ․ նախընտրական ծրագրում քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշենի բնակիչներին խոստացել էր աղբի տեսակավորման, վերամշակման ձեռնարկություն հիմնել:

Այս նույն խոստումը Մարգարյանը տվել է նաև հաջորդ՝ 2017 թվականի ընտրությունների քարոզարշավին, սակայն մինչ օրս աղբի տեսակավորման, վերամշակման ձեռնարկություն չի հիմնվել։ Իրազեկ քաղաքացիների միավորումը նկարահանել է դոկումենտալ ֆիլմ, որտեղ ներկայացված է աղբանոցին կից բնակվող քաղաքացիների, աղբանոցում աշխատողների, բնապահպանների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը խնդրի վերաբերյալ։Ֆիլմը բարձրացնում է բնապահպանական, սոցիալական, իրավական, տնտեսական մի շարք այլ խնդիրներ։