Ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն, հերթական անգամ Հայրենական մեծ պատերազմի վետերանները արժանացել են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ուշադրությանը:

Հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ Աբովյանում և հարակից գյուղերում հիմնադրամը հանդես է եկել վետերանների մեծարման և նրանց ավանդը գնահատելու նախաձեռնությամբ:

Տոնին ընդառաջ հիմնադրամի աշխատակիցները այցելել են վետերանների բնակարաններ և փոխանցել են Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձն ու դրամական պարգևներ և նվերներ: