Պաշտպանության արդեն նախկին նախարար Վիգեն Սարգսյանն այսօր Պաշտպանության նախարարությունում ամփոփեց իր աշխատանքային գործունեությունը, շնորհավորեց լրագողներին մայիսյան տոների կապակցությամբ:

Արդեն նախկին նախարարը նշեց,որ այսօր չի ցանկանում ներածական խոսքով հանդես գալ և ցանկանում է ներողություն խնդրել լրագրողներից, եթե ինչ-որ կերպ նեղացրել է նրանց, իր քայլերի մեջ փորձ չի եղել տեղեկատվություն թաքցնելու, քանի որ գիտակցում է, որ 21 դարում տեղեկատվություն թաքցնելը հակառակ էֆեկտ է ունենում:

Վիգեն Սարգսյանն, անդրադառնալով հարցերին, նշեց, որ բացառում է իր աշխատանքը նոր Կառավարության կազմում, և գտնում է որ հասարակությանը կարելի է ծառայել այլ ձևով և վստահ է, որ կառավարության կազմում աշխատելը վարձու աշխատանք չէ: