Կարծում եմ՝ նման հանդիպում կլինի, այսօր, «Հաղթանակ» զբոսայգում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինը՝ խոսելով Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին, հնարավոր հանդիպման մասին:

Հարցին՝ ի՞նչ փոփոխություններ է ակնկալում, Վոլինկինը պատասխանեց.

«Մեզ պետք է միայն առաջ գնալ, զարգացնել, խորացնել և ընդլայնել մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով։ Այ սա՝ կլինի փոփոխություն»: