Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայաստանյան եւ արտերկրյա լրատվամիջոցներին տված ասուլիսում ներկայացրեց, թե ինչպես է անցել իր առաջին օրը որպես վարչապետ՝ հատկապես, որ այսօր եռատոն է:

«Մենք եղանք Արցախում, Արցախի Հանրապետության նախագահի և ԱՀ և ՀՀ այլ ներկայացուցիչների հետ երթով շարժվեցինք դեի Արցախյան մեծ պատերազմի և Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշահամալիր՝ մեր հարգանքի տուրքը մատուցելու, ապա եղանք Շուշիում, որից հետո անցկացրինք բանակցություններ՝ կարևորելով ՀՀ և ԱՀ հարաբերությունները»,- ասաց Փաշինյանը:

 

Անդրադառնալով հարցին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո շնորհավորանքներ ստացավ թե՛ Պուտինից, թե՛ Մեդվեդևից և մի շարք այլ անձանցից, սակայն մինչ այժմ շնորհավորանք չի ստացել Հայաստանի 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահներից, Փաշինյանը նշեց.

«Դրանք միջպետական հարաբերություններ են և չեմ կարծում, թե ճիշտ է նույն հարթության վրա դնել երկու հարցը»,- նշեց վարչապետը: