Հունաստանի իշխանությունները պաշտոնապես բավարարել են ևս մի թուրք զինծառայողի քաղաքական ապաստան ստանալու հայցադիմումը։ Նա այն 8 բարձրաստիճան զինծառայողներից է, որոնք փախել էին Թուրքիայից ռազմական հեղաշրջման փորձից հետո և որոնց արտահանձնումը պահանջում էին Թուրքիայի իշխանությունները։ Այս մասին գրում է Hurriyet պարբերականը։ Նշվում է, որ զինծառայողի անունը չի բարձրաձայնվում։