Մայիսի 9-ին, ժամը 19:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:39-ին, մարվել՝ 19:48-ին:

 

Պարզվել է, որ Բաշինջաղյան փողոցի տներից մեկի մոտակայքում ամբողջությամբ այրվել է Opel Astra G մակնիշի ավտոմեքենան: