Մայիսի 9-ին, ժամը 15:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղի 5-րդ շարքի տներից մեկի բակում նկատվում է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարները հայտնաբերել են դեղնափորիկ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: