Ռուսաստանցիները կարծում են, որ իրենց երկրին այժմ հարկավոր Է տնտեսական համագործակցությունը զարգացնել նախեւառաջ Չինաստանի, Բելառուսի եւ Գերմանիայի հետ, իսկ երկրի համար ամենաանհրաժեշտ ու արժեքավոր գործընկերները, նրանց կարծիքով, Չինաստանը, Բելառուսը եւ ԱՄՆ-ի են:

Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, վկայում են «Հասարակական կարծիք» հիմնադրամի անցկացրած հարցման արդյունքները: Ռուսաստանցիները գտնում են, որ երկրին հարկավոր Է տնտեսական համագործակցությունը զարգացնել նախեւառաջ Չինաստանի (48 տոկոս), Բելառուսի (26 տոկոս) եւ Գերմանիայի (23 տոկոս) հետ: Նրանք այդպես են պատասխանել սոցիոլոգների այն հարցին, թե «այդ երկրներից որոնց հետ են այժմ համագործակցությունն առավել կարեւոր համարում ռուսական տնտեսության համար»:

Երկրների տասնյակում, որոնց հետ տնտեսական համագործակցությունը ռուսաստանցիները կարեւոր են համարում, տեղ են գտել Ղազախստանը (16 տոկոս), Թուրքիան (15 տոկոս), ԱՄՆ-ը (15 տոկոս), Հնդկաստանը (13 տոկոս), Ճապոնիան (13 տոկոս), Ֆրանսիան (8 տոկոս), Մեծ Բրիտանիան (6 տոկոս): Ընդ որում՝ հարցման մասնակիցների 27 տոկոսը դժվարացել Է պատասխանել: