Կառավարության այսօրվա նիստը, որն առաջին անգամ վարում էր Նիկոլ Փաշինյանը, սկսվեց սովորականից շատ տարբեր:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ չտվեց և Կառավարության նիստը սկսվեց օրակարգի հաստատումով և Կառավարության անդամներին խնդրեց քվեարկել օրակրգում ընդգրկված հարցերը հաստատելու համար: 

 

Հարցին միջամտեց փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը և նշեց, որ Կառավարության նիստերի ընթացքում օրակարգի հաստատումը տեղի է ունենում այլ կարգով: 

Դիտարկմանն  ի պատասխան Փաշինյանը նկատեց. «Լավ դուք ձեր իմացած ձևով աշխատեք, մինչև»: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնուհետև հետարքրքվեց երեկ  տեղացած կարկտահարման հասցրած վնասների մասին և խնդրեց Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին՝ զեկուցել՝ ինչ է կատարվում այդ ուղղությամբ:

Այնուհետև Փաշինյանը ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանից հետարքրքվեց իրականացվող կարկտապաշտպան աշխատանքների մասին: Հարցին ի պատասխան Տոնոյանը նկատեց, որ այս պահին իրականացվում են միջոցառումներ կարկտապաշտպան տարածքների թիվը 70 տոկոսի հասցնելու համար: