Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման համաձայն՝ տասնօրյա ժամկետում պետք է ստեղծվի վարչապետի աշխատակազմը։

 

Կառավարության նորանշանակ ղեկավար էդուարդ Աղաջանյանը 10-օրյա ժամկետում վարչապետի հաստատմանը պետք է ներկայացնի աշխատակազմի աշխատակիցների քանակը, իսկ 14-օրյա ժամկետում վարչապետի հաստատմանը պետք է ներկայացի վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը:

 

Նշենք, որ մայիսի 8-ից վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը Կառավարության աշխատակազմում դեռևս նշանակումներ չի արել՝ բացառությամբ աշխատակազմի ղեկավարից։